Գրիգոր Կյոկչյանը` դեկտեմբերի 5-ին կայանալիք միջոցառման մանրամասների ու Նարեի տրամադրվածության մասին

15:15   1 դեկտեմբերի, 2022

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մնացել են հաշված օրեր: 20-րդ հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 5-ին Հանրապետության Հրապարակում: Իսկ դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կհյուրընկալի 16 երկրների ներկայացուցիչներին:

Ինչպես շատերիս է հայտնի, հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը Dance երգով: Պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի խոսքով այս օրերին Նարեն գերծանրաբեռնված գրաֆիկով պատրաստվում է մրցույթին:

Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլի» յութուբյան ալիքում ամենաշատ դիտումը հավաքած տեսահոլովակը Հայաստանինն է: Նարեի Dance երգը, որի հեղինակը հենց Գրիգորն է, երկու շաբաթվա ընացքում հավաքել է 920 հազար և ավելի դիտում: Եվրոպացի փորձագետների և բլոգերների ֆավորիտների ցանկում Հայաստանը ևս առաջատարն է:

Լրագրող` Մելինե Տոնոյան

Օպերատոր` Վազգեն Եթումյան



© NEWS.am STYLE