«Համառություն». Քրիստինա Այանյանի նոր լուսանկարը

16:28   1 դեկտեմբերի, 2022

«Միսս Տիեզերք 2022» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ 24-ամյա Քրիստինա Այանյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:

aianian.JPG (105 KB)

Կադրում սեւ երկար ձեռնոցներ, սեւ գլխարկ եւ վարդագույն զգեստ՝ լայն թեւերով: Գեղեցկուհու տեսքն ամբողջացրել են մուգ վարդագույն վառ եւ արտահայտիչ շպարն ու վերեւ հավաքված սանրվածքը:

Լուսանկարներն արվել են Ֆադիլ Բեիշայի կողմից՝ Նյու Յորքում գործունեություն ծավալող ոճաբան եւ դիմահարդար «Tore Mua»-ի ստեղծած կերպարով: Դիմահարդարը աշխատում է «Միսս Տիեզերք» մրցույթի համար:

«Համառություն», - լուսանկարը կարճ մակագրել է գեղեցկուհին:

View this post on Instagram

A post shared by Miss Universe (@missuniverse)

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Միսս Տիեզերք» մրցույթի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակվել էր «Միսս Տիեզերք 2022»-ում Հայաստանը ներկայացնող Քրիստինա Այանյանի տեսանյութը: Տեսանյութին կից, որը հրապարակվել է մրցույթի պաշտոնական էջում, գրված էր. «Բարեւ ձեզ, Տիեզերք: «Միսս Տիեզերք Հայաստան» Քրիստինե Այանյանն այս շաբաթ այցելել է գրասենյակ`պատասխանելու ձեր հարցերին»:



© NEWS.am STYLE