«Մի փոքր ամանորյա տրամադրություն». Անահիտ Սիմոնյան (ֆոտո)

17:33   1 դեկտեմբերի, 2022

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ շրջապատված է ամանորյա լույսերով:

View this post on Instagram

A post shared by Anahit Simonyan (@anahitsimonyan)

Լուսանկարներում Անահիտը կրում է ջինսե տաբատ եւ սեւ տոպ: Իր տեսքն ամբողջացնելու համար երգչուհին նախապատվությունը տվել է մեղմ դիմահարդարմանն ու ալիքավոր հարդարմամբ վարսերին:

«Մի փոքր ամանորյա տրամադրություն», - հրապարակումը մակագրել է Անահիտը:

309165721_3244842442434532_7731239136672123244_n (1).jpg (220 KB)

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը հրապարակել էր նախկին ամուսնու՝ Հայկոյի լուսանկարն ու նշել, որ նրա մահվան օրն օրացույցի վատագույն օրն է:

«Մենք քեզ շատ ենք կարոտում: Սա օրացույցի վատագույն օրն է... հանգցիր խաղաղությամբ մեր պահապան հրեշտակ:

Մեկ տարի առաջ այս օրը... մենք կորտված էին եւ կորսված, սակայն փորձում էինք ժպտալ... նայում էին ծովին ու լսում քո երգերը, ժպտում էինք ցերեկը եւ բարձրաձայն լալիս գիշերով եւ միայն մենք գիտենք, թե ինչ մեջով ստիպված եղանք անցնել եւ դա շարունակվում է առ այսօր:

Արմանի առաջին տարեդարձն առանց քեզ... ես փորձեցի անել հնարավոր ու անհնար ամեն բան, որ մեր որդու աչքերում փայլ լինի, բայց նրա աչքերն այլեւս առաջվա պես չէին փայլում: Եվ այլեւս ոչինչ առաջվա պես չէր», - հրապարակումներին կից գրել էր Անահիտ Սիմոնյանը:



© NEWS.am STYLE