Քարեր, ուլունքներ, մուգ կանաչ կտոր. Նունե Եսայանը ամանորի համար հետաքրքիր տոնածառ է պատրաստել (վիդեո)

18:47   1 դեկտեմբերի, 2022

Երգչուհի Նունե Եսայանը նոր հրապարակում է արել՝ ներկայացնելով այս ամանորի իրենց տան տոնածառը:

View this post on Instagram

A post shared by Nune Yesayan (@nuneyesayanofficial)

Հրապարակված կադրերում երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է զրոյից պատրաստել տոնածառը, ինչ ուլունքներ եւ կտոր է օգտագործել եւ թե ինչպես է զարդարել այն: Տոնածառը պատրաստված է կանաչ կտորից, որի տակ պենոպլաստե բուրգ է: Կտորի վրա ամրացված են տարբեր քարեր եւ ուլունքներ, իսկ ամենավերջում ավելացված է սպիտակ փոշի՝ տոնածառին ձնապատ եղեվնու տեսք տալու համար:

«Շնորհավոր ձմռան առաջին օրը», - հրապարակմանը կից գրել է երգչուհին:

սդֆգ.jpg (131 KB)

Ավելի վաղ Նունե Եսայանը լուսանկարներ էր հրապարակել, որոնցից մեկում որդու հետ էր. կադրերն արվել էին «Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում»:



© NEWS.am STYLE