Netflix-ը հրապարակել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի մասին պատմող ֆիլմի առաջին թրեյլերը (վիդեո)

20:30   1 դեկտեմբերի, 2022

Netflix հոսքային ծառայության յութուբյան ալիքում հրապարակվել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ կնոջ կկյանքի մասին պատմող ֆիլմի թրեյլերը, գրում է բրիտանական People ամսագիրն իր ինստագրամյան էջում:

View this post on Instagram

A post shared by People Magazine (@people)

«Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին այնպիսին են, ինչպիսին նրանց երբեք չեք տեսել: Զույգի մասին պատմող վավերագրական սերիալը լույս կսփռի զույգի սիրո պատմության բոլոր հրաշալի եւ բարդ ժամանակների վրա», - գրել է ամսագիրը՝ նշելով, որ այն կթողարկվի դեկտեմբերին:

Ֆիլմը ներառում է կադրեր զույգի կյանքից՝ ներառելով նրանց ամուսնությունը, ուղեւորությունն Աֆրիկա եւ մեգանի հղիության շրջանը: Վավերագրական ֆիլմի ընթացքում զույգը խոսում է այն մասին, թե ինչու է որոշել կիսվել իր պատմությամբ:

Նախագծի ռեժիսորը «Օսկար»-ի առաջադրված Լիզ Գարբուսն է, ինչին անդրադառնալով Մեգանն ասել է, որ հաճելի է, երբ կարող ես պատմությունդ վստահել որեւէ մեկին:



© NEWS.am STYLE