«Ամեն. Հայր Սուրբ». Անդրեն նոր տեսահոլովակ կներկայացնի

23:03   1 դեկտեմբերի, 2022

Երգիչ Անդրեն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջի Stories բաժնում հայտնել է նոր երգի եւ տեսահոլովակի մասին:

317519066_849082229644306_1856433928267205999_n.jpg (72 KB)

Անդրեն հրապարակել է տեսահոլովակից մի կադր եւ կցել նոր ձայնագրությունը. «Ամեն. Հայր Սուրբ»:

Ավելի վաղ երգիչն իր ինստագրամյան էջում անդրադարձել էր իր եւ սիրելիի՝ երգչուհի Անի Օհանյանի չեղարկված հարսնիքին եւ տեսանյութ հրապարակել: Տեսանյութում ասվում էր, որ զույգի հարսանիքը տեղի պիտի ունենար Հովհանավանքում սեպտեմբերի 26-ին, սակայն թշնամու կողմից Սյունիքում սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով այն չեղարկվել էր:

View this post on Instagram

A post shared by Andre (@andrehovnanyan)

«Մեր չեղարկված հարսանիքը դեռ կանենք մեր լեռներում, կարեւորը պահպանենք մեր սերը», - հրապարակմանը կից գրել էր Անդրեն:



© NEWS.am STYLE