Բիլի Այլիշը ճանաչվել է 2022 թվականի ամենաազդեցիկ կանանցից մեկը

10:21   2 դեկտեմբերի, 2022

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Financial Times ամսագրի վարկածով ընդգրկվել է 2022 թվականի 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։

«Բիլլի Այլիշը դարձել է Գլաստոնբերի եւ Կոաչելլա փառատոնների գլխավոր արտիստ, յոթ անգամ «Գրեմմի»-ի դափնեկիր, Ջեյմս Բոնդի թեմայով երգերի կատարող (2021-ի «No Time to Die» ֆիլմ) եւ «Օսկար»-ի դափնեկիր՝ նախքան ԱՄՆ-ում ալկոհոլ օգտագործելու օրինական տարիքը», -  հիշեցրել են վարկանիշը կազմողները։

Ստեղծագործական մասնագիտությունների մյուս ներկայացուցիչներից ամսագրի վարկանիշում ընդգրկվել են գրող Էննի Էռնոն, դերասանուհի Միշել Յեոն, նկարչուհի Էնն Իմհոֆը եւ ռեժիսոր Ցիցի Դանգարեմբգան։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Քեթանջի Բրաուն Ջեքսոնը, ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Օլեքսանդրա Մատվիյչուկը, Saint Laurent-ի գործադիր տնօրեն Ֆրանչեսկա Բելետինին եւ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը:



© NEWS.am STYLE