Spotify-ի վարկածով Bad Bunny-ն 2022 թվականի ամենահայտնի արտիստն է

10:27   3 դեկտեմբերի, 2022

Spotify-ն ամփոփել է 2022 թվականը։ Ըստ սթրիմինգային ծառայության՝ ամենահայտնի արտիստը պուերտոռիկացի Bad Bunny-ն է։ Նրան հաջորդում են Թեյլոր Սվիֆթը, Դրեյքը, The Weeknd-ը եւ հարավկորեական BTS խումբը։ Այս մասին հայտնում է Hypebeast-ը։

Ամենալսված երգը դարձել է Հարի Սթայլսի «As It Was»-ը։ Երկրորդ տեղում բրիտանական Glass Animals խմբի «Heat Waves»-ն է, երրորդը՝ «The Kid LAROI»-ի եւ Ջասթին Բիբերի «Stay»-ն է, չորրորդում՝ Bad Bunny-ի եւ Chencho-ի «Me Porto Bonito»-ն, հինգերորդում՝ Bad Bunny-ի «Tití Me Preguntó»-ն:

Ամենալսված ալբոմների ցանկում ներառվել են Bad Bunny-ի «Un Verano Sin Ti»-ն, Հարրի Ստայլսի «Harry's House»-ը, Օլիվիա Ռոդրիգոյի «Sour»-ը՝, Էդ Շիրանի «=»-ն ու Doja Cat-ի «Planet Her»-ը։



© NEWS.am STYLE