Supreme-ի ստեղծագործական տնօրեն Թրեմեյն Էմորին Dior-ի համար հավաքածու կստեղծի

16:13   2 դեկտեմբերի, 2022

Այս շաբաթ Քիմ Ջոնսը Եգիպտոսում կցուցադրի Dior-ի ոչ թե մեկ, այլ երկու նոր հավաքածու։ Տղամարդկանց հիմնական հավաքածուից բացի, ներկաները կկարողանան տեսնել հավաքածու, որը նախագծվել է Denim Tears ապրանքանիշի հիմնադիրի եւ Supreme-ի ստեղծագործական տնօրենի կողմից։ Այդ մասին գրում է WWD-ն։

Dior Tears հավաքածուն կցուցադրվի Գիզայի անապատում գտնվող Եգիպտոսի Մեծ թանգարանում կազմակերպված միջոցառման ժամանակ, որը նախատեսվում է 2023 թվականին: Heneghan Peng Architects-ի կողմից նախագծված այս տպավորիչ շենքում կտեղավորվեն հին Եգիպտոսի արտեֆակտները, ներառյալ Թութանհամոնի ամբողջական հավաքածուն:

Էմորին պատմել է, որ հավաքածուն հարգանքի տուրք կլինի սեւամորթ նկարիչներին ու հեղինակներին, այդ թվում՝ գրող Ջեյմս Բոլդուինին եւ ջազ երաժիշտ Մայլս Դեւիսին: Ժողովածուի հիմքում ընկած է «փառաբանելու ռոմանտիկան՝ ով ես դու, որտեղից ես գալիս»:

Կապսուլային հավաքածուի լուքբուքը նկարահանել է լոնդոնաբնակ լուսանկարիչ Լիզ Ջոնսոն Արթուրը, որը ծագումով Գանայից է: Նրա աշխատանքը փաստում է աղջ աշխարհի սեւամորթների կյանքը։



© NEWS.am STYLE