«Կինն այս կամ այն չափով միշտ այն տղամարդու անդրադարձումն է, որին նայում է»․ Մարջան Ավետիսյան

17:34   2 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ոճային ու բնական կերպարում։

317709076_5537891229598700_881829804989094389_n(1).jpg (230 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում դերասանուհին ծաղկավոր պրինտով տաբատ է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել է Անրի Թրուայային՝ գրելով․ «Կինն այս կամ այն չափով միշտ այն տղամարդու անդրադարձումն է, որին նայում է»։

Մարջան-Ավետիսյան-7.jpg (110 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մարջանը կրում էր սեւ գույնի զգեստ։ Նրա մազերը հավաքված էին, նախապատվությունը տվել էր նվազագույն շպարի։ Նրա կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել էր Հրաչյա Սարուխանին․ «ՀԱՅԱՍՏԱՆ,  դու իմ հետադարձ հասցեն ես միակ Եվ իմ եզակի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը…
Անկրկնակոշիկ Համապատմության
Սայթաքումները մեզ աղավաղել
Եվ թաց երգերս փակ վերքերիս մեջ
Սատանայաբար փորձել են թաղել։
Որպեսզի դառնամ թափառող ծրար՝
Չունենամ նույնիսկ հասցե,
Բայց մենք վերստին փարվել ենք իրար
Ու հուսաբանել՝ Տեր մի արասցե…
Դու իմ հետադարձ հասցեն ես միակ,
Իմ անկրկնելի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը»։



© NEWS.am STYLE