«Այլեւս հրապարակն էլ ենթարկվեց վանդալիզմի․․․ ո՞նց կարելի ա սենց չսիրել քո քաղաքը…»․ Արա Ղազարյան  

11:14   2 դեկտեմբերի, 2022

ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում 2022 թվականի ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով վնասված Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող հուշարձան շենքերի թեմային։

Արա-Ղազարյան-34.jpg (113 KB)

«Շատ եմ ճամփորդել, սակայն չեմ եղել մի քաղաքում որը չունի Հին քաղաք:

Երևի միակ քաղաքը որտեղ չկա հին քաղաք՝ Երևանն ա:

Քանի որ չկա հին քաղաք ու երբ զբոսաշրջիկին ուզում ես ավարտուն, կարգին ճարտարապետական մի անսամբլ ցույց տալ՝ տանում ես հրապարակ:

Երևանում մինչև վերջերս միակ վայրը որտեղ չէին ապականվել շենքերը դա Հանրապետության հրապարակն էր…

Այլևս հրապարակն էլ ենթարկվեց վանդալիզմի, ինչպես Կասկադի շենքերը, Աբովյանի ու Թումանյանի, Մաշտոցի ու Պուշկինի վրա գտնվող առանց բացառության բոլոր ստալինյան շենքերը…

Ո՞նց կարելի ա սենց չսիրել քո քաղաքը…

Ունեք չունեք մի հատիկ հրապարակ ունեք:

Դա էլ ավիրեք ու հանգստացեք, այ բարբարոսներ:

Պատկերցնու՞մ եք Թբիլիսիում կամ Փարիզում սենց բան անեին…

Ու՞ր են են սուտի, ծախված ակտիվիստները...

Հ.Գ. - մեկ նկար եմ դրել, սակայն հրապարակի սրբատաշ քանդակների վրա հարյուրավոր նման մեխեր են խփել:

Քանի որ տուֆը ամենանուրբ քարերից է, բոլոր բարձրաքանդակները վնասվել են…

Իսկ տարիների ընթացքում թե ինչի կվերծվեն այդ ճաքերը եղանակի ազդեցության տակ, սրսափելի է պատկերացնել», - գրել է Արա Ղազարյանը։



© NEWS.am STYLE