Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանը երեխայի են սպասում

12:02   2 դեկտեմբերի, 2022

StarHit-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնում է, որ Պավել Պրիլուչնիի կինը՝ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը հղի է։

Հրատարակության տվյալներով՝ զույգը երեխա կունենա 2023 թվականի մայիսին։ Հաղորդվում է, որ Բրուտյանին հսկում են Լապինո կլինիկական հիվանդանոցում, որտեղ դիմում են շոու բիզնեսի շատ աստղեր։

 «Հնիությունը 14-15 շաբաթական է՝ չորրորդ ամիսը։ Զեփյուռն ու Պավելն արդեն մի քանի անգամ եկել են մեզ մոտ, միշտ միասին այցելում են բժշկի, ամուսինը հոգ է տանում ապագա մայրիկի մասին, աչքը նրանից չի կտրում»,- պատմել են կլինիկայում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանուհու հղիությունն ընթանում է առանց բարդությունների, ուստի ճանապարհորդությունը նրան հակացուցված չէ։



© NEWS.am STYLE