Հրապարակվել է հինգերորդ «Ինդիանա Ջոնսի» թրեյլերը

19:32   2 դեկտեմբերի, 2022

Lucasfilm ստուդիան հրապարակել է հայտնի արկածախնդիր Ինդիանա Ջոնսի մասին հինգերորդ ֆիլմի թրեյլերը։ «Indiana Jones and the Dial of Destiny» վերնագրով ժապավենը կթողարկվի 2023 թվականի հունիսի 30-ին։

Հարիսոն Ֆորդը Ջոնսի դերին կվերադառնա վերջին անգամ։ Ըստ սյուժեի հերոսն իր սանիկ Հելենայի (Ֆիբի Ուոլեր-Բրիջ) հետ Նյու Յորքում 1960-ականների վերջին կբախվի նացիստներին։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Մադս Միկելսենը, Անտոնիո Բանդերասը եւ Բոյդ Հոլբրուկը։

Ռեժիսորի պաշտոնը փոխանցվել է Ջեյմս Մանգոլդին («Լոգան»)։ Ֆրանշիզայի հեղինակ Սթիվեն Սփիլբերգն աշխատել է որպես գործադիր պրոդյուսեր: Սաունդթրեքը կրկին հեղինակել է կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը։

Աղբյուրը՝ Film.ru



© NEWS.am STYLE