Աննա Asti-ն բողոքել է առողջական խնդիրներից

11:16   3 դեկտեմբերի, 2022

Երգչուհի Աննա Asti-ն PROZvezd-ի հետ զրույցում խոստովանել է, որ վերջին շրջանում քնի հետ կապված լուրջ խնդիրներ է ունենում։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում ես քնել եմ ընդամենը հինգ ժամ։ Իհարկե, սա շատ քիչ է։ Ես հասկանում եմ, որ ցանկացած ազատ ժամանակ պետք է անցկացնես անկողնում, բայց դեռ չեմ կարողանում դա ինձ թույլ տալ», - ընդգծել է երգչուհին։

Նա նշել է, որ քնի պակասի պատճառով կորցրել է ախորժակը։ Ընդ որում, կատարողն այնքան է զբաղված աշխատանքով, որ չի կարողանում ժամանակ տրամադրել հանգստանալուն։ Աննան երկրպագուներին խորհուրդ է տվել գոնե խնայել նյարդերը, եթե էներգիա չունենան։

«Երբ էներգիան սպառվում է, պարզվում է, որ վատնում ես քո վերջին նյարդերը։ Որովհետեւ դու անհանգստանում ես: Ես հասկացա, որ պետք է հնարավորինս պաշտպանեմ իմ ռեսուրսը: Եթե ​​չես կարողանում էներգիա կուտակել, ապա պետք է գոնե պահպանես այն, ինչ մնացել է»,- ամփոփել է երգչուհին։



© NEWS.am STYLE