Netflix-ի նոր սերիալում Ռոբերտ դե Նիրոն կմարմնավորի ԱՄՆ նախկին նախագահներից մեկին

13:29   3 դեկտեմբերի, 2022

Օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն Netflix-ի հետ պայմանագիր է ստորագրել։ Այն վերաբերաբերում է նոր՝ «Զրոյական օր» (Day Zero) շոուում գլխավոր դերում նկարահանվելուն։ Նախագիծը կլինի Ռոբերտ Դե Նիրոյի առաջին խոշոր սերիալը:

Netflix-ը չի մեկնաբանել քասթինգը։ Ըստ Variety-ի՝ Դե Նիրոն կմարմնավորի ԱՄՆ նախկին նախագահին՝ խորհրդավոր իրավիճակներում։ Շոուի ստեղծողներն են Էրիկ Նյումանը եւ Նոա Օփենհեյմը: Նախագծում Դե Նիրոն նաեւ կստանձնի նախագծի պրոդյուսերական պարտականությունները:

Դերասանն արդեն համագործակցել է Netflix-ի հետ Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմի ընթացքում:



© NEWS.am STYLE