Սառցե հեքիաթ Երեւան պարկում. այգում բացվել է բացօթյա ընդարձակ սահադաշտը (վիդեո)

21:00   2 դեկտեմբերի, 2022

Սառցե հեքիաթ՝ Երեւան պարկ-ում: Քաղաքի ամենակախարդական այգին ողջ ձմռան ընթացքում իր այցելուներին կհրավիրի ոչ միայն էքստրեմալ ժամանցի, այլեւ սահելու: Տարածքում արդեն գործում է ընդարձակ սահադաշտը, որը ամանորյա դեկորների համադրությամբ այգին լցրել է տոնական շնչով:

Ձմռանը բացօթյա ատրակցիոնները եւս աշխատելու են։ Այգին ամբողջությամբ զարդարված է ամանօրյա տրամադրությամբ ու վառ լույսերով: Երեւան պարկի այցելուներն ամեն օր կարող են վայելել նաեւ հետաքրքիր շոուներ՝ Ձմեռ պապի եւ այլ հեքիաթային հերոսների մասնակցությամբ:

Երեւան պարկն իր մեկ ու կես տարվա ձեռքբերումներով չի սահմանափակվելու. նպատակն է լինել ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի լավագույն ժամանցավայրերից մեկը:



© NEWS.am STYLE