«Անհամբեր սպասում եմ․․․ վաղուց չեմ եղել Երեւանում»․ Սերգեյ Մակովեցկին դիմել է հայ հանդիսատեսին

00:31   3 դեկտեմբերի, 2022

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ժամանակակից թատրոնի ու կինոյի ամենասիրված դերասաններից մեկը՝ Սերգեյ Մակովեցկին Երեւանում հանդես կգա ներկայացմամբ։ Մինչ հայ հանդիսատեսի հետ հանդիպելը դերասանը կիսվել է տեսաուղերձով։

«Բարեւ Ձեզ, հարգելի ընկերներ։ Աստծո հաջողությամբ դեկտեմբերի 5-ին ժամը 19։30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում մենք կհանդիպենք «Ոչ պատահական հանդիպում» ներկայացման շրջանակներում։ Անհամբեր սպասում եմ այդ ուղեւորությանը։ Վաղուց չեմ եղել Երեւանում։ Մինչ հանդիպում», - տեսանյութում ասում է դերասանը։

Մակովեցկին Ռուսաստանի ժողովրդական արտիստ է,  «Նիկա», «Ոսկե արծիվ», «Ճայ» մրցանակների դափնեկիր։ Նա այն դերասաններից է, որի ներկայացումները միշտ անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, իսկ ֆիլմերում նրա դերերն անմոռանալի են։



© NEWS.am STYLE