Նյու Յորքի օպերային երգիչ Քվենտին Օլիվեր Լին մահացել է հաստ աղիքի քաղցկեղից: Նա 34 տարեկան էր։ Նրա մասնակցությամբ վերջին բրոդվեյան ներկայացումը եղել է «Oratorio for Living Things»-ը, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների: Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է արտիստի կինը՝ Էնջին։
«Քվենտինը մահացել է վաղ առավոտյան», - գրել է նա: «Դա իմ կյանքի ամենագեղեցիկ պահն էր։ Ես տեսա նրա վերջին շունչը, ամուր բռնեցի ձեռքը եւ զգացի, որ նրա սրտի բաբախյունը կամաց-կամաց թուլանում է։ Նրա դեմքին ժպիտ կար։ Շրջապատված էր այն մարդկանցով, որոնց սիրում է»:
Լին հրապարակավ իր 4-րդ աստիճանի քաղցկեղի մասին հայտարարել է անցյալ հունիսին: Նա ուներ կին՝ Էնջին եւ դուստր՝ Սամանտան։