Ուսերը բաց զգեստ եւ զմրուխտե վզնոց. Քեյթ Միդլթոնը կրկնել է արքայադուստր Դիանայի կուլտային կերպարը

22:21   3 դեկտեմբերի, 2022

Ուելսի արքայադստեր այս այս կերպարը հայտնվել է արեւմտյան տաբլոիդների առաջին էջերում: Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը ներկայացել են Earthshot Prize ամենամյա մրցանակաբաշխությանը։ Զույգին առանձնահատուկ դեր է բաժին հասել։ Նրանք մրցանակներ են շնորհել հաղթողներին՝ շրջակա միջավայրի պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։

gettyimages-1245315278-640x916.jpg (59 KB)

Ուելսի արքայադուստրը գիտեր, որ հանրության ողջ ուշադրությունն իր վրա է սեւեռված լինելու, ուստի նա տպավորիչ կերպար է ընտրել: Քեյթը ներկայացել է ուսերը բաց, վառ կանաչ գույնի Solace London զգեստով։ Ասում են, որ նա վարձակալել է այդ հանդերձանքը:

0b1c4ce991e70ded6aab7138eef56d2c.jpg (195 KB)

Հատուկ ուշադրության են արժանի աքսեսուարները։ Քեյթն իր երեկոյան կերպարն ամբողջացրել է արքայադուստր Դիանայի զմրուխտե վզնոցով եւ ականջօղերով։ Միդլթոնի այս տեսքը մեզ հիշեցնում է Լեդի Դիի կերպարը, որով նա ներկայացել է 1993 թվականին։

Լուսանկարները՝  Mike Coppola/Getty Images



© NEWS.am STYLE