Comedy Club-ի նկարահանումների ժամանակ Կարինա Կրոսը կոտրել է ոտքը

14:17   3 դեկտեմբերի, 2022

Բլոգեր եւ երգչուհի Կարինա Կրոսը (Կարինա Լազարյանց) լուրջ վնասվածք է ստացել ТНТ հեռուստաալիքի Comedy Club շոուի ամանորյա թողարկումը նկարահանելիս։ Նա արցունքներն աչքերին հայտնել է ոտնաթաթի փակ կոտրվածքի մասին KROSSNEWS Telegram ալիքում։

«Ես կոտրվածք ունեմ։ Ամսի չորսին պետք է համերգ վարեմ, նկարահանումներ ունեմ։ Ահա գիպսը: Երեք շաբաթ ոչինչ չպետք է հագնեմ», - հրապարակված տեսանյութում ասել է Կարինան։

Կրոսը հրապարակել է նաեւ բժշկի եզրակացությունը, ով նրա մոտ ախտորոշել է ձախ ոտնաթաթի փակ եզրային կոտրվածք։



© NEWS.am STYLE