«Համբերում եմ, բայց կա մի սահման, որից այն կողմ համբերությունը դադարում է առաքինություն լինել»․ Անի Լուպե

17:20   3 դեկտեմբերի, 2022

Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով ոճային կերպարում։

313474639_1211506872912209_6388263707038487589_n.jpg (255 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում դերասանուհին դեղին գույնի կոստյում է կրում, որը համադրել է սեւ տոպի եւ երկարաճիտների հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ «Համբերում եմ, հանդուրժում եմ, բայց կա մի սահման, որից այն կողմ համբերությունն ու հանդուրժողականությունը դադարում են առաքինություն լինել», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում դերասանուհին կրում էր մուգ կանաչ փայլուն տաբատ եւ բաճկոն, որը համադրել էր սեւ կորսետի հետ: Իր տեսքն ամբողջացնելու համար Անի Լուպեն նախապատվությունը տվել էր սեւ բարձրակրունկներին, վարսերն արձակված էին, դիմահարդարումը նուրբ, բայց ատահայտիչ: «Երջանկություն՝ դու ինձ սազում ես...», - գրել էր դերասանուհին:



© NEWS.am STYLE