Քիմ Քարդաշյանը կտրուկ ոճափոխության է դիմել (ֆոտո)

18:25   3 դեկտեմբերի, 2022

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք սովորել էինք հեռուստաաստղին տեսնել  Balenciaga-ի կոմբինեզոններով: Բայց երեխաների մասնակցությամբ սկանդալային արշավից հետո Քիմը հայտարարեց, որ իր եւ նորաձեւության տան միջեւ համագործակցությունը դադարեցնելու է։ Ասեց եւ արեց։ Քարդաշյանը Մայամիի Art Basel տոնավաճառին ներկայացել է ամերիկյան Vex ապրանքանիշի լատեքսային տոպով եւ լայն վինտաժային տաբատով, որը հիշեցնում է մրցարշավորդների համազգեստ:

Ինչպես գիտենք, Քարդաշյանը վստահում է միայն պրոֆեսիոնալներին։ Նա օգնության համար դիմել է իր սիրելի վարսահարդար Քրիս Էփլթոնին, ով աշխատում է Ջենիֆեր Լոպեսի, Դուա Լիպայի եւ այլ աստղերի հետ։ Քիմը մազերի շեկ երանգը փոխել է ավելի տաք գույնով։

image-2022-12-03-133254-640x756.jpg (48 KB)

Քիմ Քարդաշյանը վերջերս պաշտոնապես բաժանվել է Քանյե Ուեսթից։ Նրանք վերջապես համաձայնության են եկել երեխաների խնամակալության եւ ունեցվածքի բաժանման հարցում։



© NEWS.am STYLE