Գրիգորի Լեպսը Սանկտ Պետերբուրգում հոբելյանական համերգի ժամանակ նետել է խոսափողը եւ հեռացել բեմից

10:20   4 դեկտեմբերի, 2022

Արտիստ Գրիգորի Լեպսը, ի պատիվ իր 60-ամյակի, մեծ համերգ է տվել Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում, սակայն երգերից մեկի կատարման ժամանակ նա նետել է խոսափողը եւ լքել բեմը։ Այս մասին հայտնում է «Фонтанка»-ն։

Համերգի ականատեսների խոսքերով՝ ելույթի ժամանակ կատարողը կոնֆլիկտ է ունեցել երկրպագուների հետ, որոնք ցանկանցել են իր հետ սելֆի անել։

Կատարման ժամանակ արտիստը կանգ է առել, գլուխը թափահարել, հանդիսատեսին ցույց է տվել միջնամատ ու գետնին գցել խոսափողը, որից հետո գնացել է ետնաբեմ։

Ավելի ուշ արտիստը խոստովանել է, որ համերգի ժամանակ վատ է զգացել իրեն։



© NEWS.am STYLE