Մեգան Ֆոքսի նկարահանվել է Machine Gun Kelly-ի բրենդի գովազդային արշավում

23:21   4 դեկտեմբերի, 2022

Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Մեգան Ֆոքսը նկարահանվել է UN/DN LAQR ապրանքանիշի գովազդային արշավում, որը հիմնադրել է նրա փեսացուն՝ երաժիշտ եւ ռեփեր Machine Gun Kelly-ն (իսկական անունը՝ Քոլսոն Բեյքեր): Նա նույնպես հայտնվել է կադրերում։ Այդ մասին գրում է Hypebae-ն։

59635289+.jpg (73 KB)

Ֆոքսն ու Բեյքերը ներկայացրել են եղունգների լաքերի հավաքածու։ Մեգանը մասնակցել է դրանց ստեղծմանը. մոդելը ոգեշնչվել է իր սիրելի բյուրեղներով եւ թանկարժեք քարերով, որոնք արտացոլվել են հավաքածուի գունապնակում։ Այն ներառում է կարմիր, կապույտ եւ զմրուխտե կանաչ գույներ:

1456352.jpg (73 KB)

Ֆոքսը պատմել է, որ լաքի կանաչ երանգը, որը կոչվում է Brutal Honesty, «ունի ուժեղ սեռական էներգիա, որն օգնում է ձեզ ներդաշնակություն զգալ ձեր սրտի եւ իրական ցանկությունների հետ»:

3687425.jpg (91 KB)



© NEWS.am STYLE