«Ժամանակը զուր չի անցնում եւ չի գլորվում առանց որեւէ ազդեցության»․ Ռոմելա Սարգսյան (ֆոտո)

11:28   4 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով ձմեռային հմայիչ կերպարում։

317944065_117604431171749_216286996389461538_n.jpg (168 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է կաթնագույն կիսաշրջազգեստ, մուգ գույնի բլուզ, որոնք համադրել է ոճային երկարաճիտների եւ վերարկուի հետ։ Ռոմելայի մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Ժամանակը զուր չի անցնում եւ չի գլորվում առանց որեւէ ազդեցության», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

317927948_1068165247186911_3661581732711369284_n.jpg (250 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր սեւ տոպ, ջինսե տաբատ, որոնք համադրել էր բաճկոնի եւ սպորտային կոշիկների հետ։ Ռոմելան արձակել էր մազերը։ Կերպարն ամբողջական էր դարձնում ոճային արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։  

Լուսանկարները՝ melik_pashayan_photo



© NEWS.am STYLE