Ամէն. Հայր Սուրբ. Անդրեն նոր տեսահոլովակ է ներկայացրել

16:00   4 դեկտեմբերի, 2022

Անդրեն նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Ամէն. Հայր Սուրբ»: Երգը ներկայացված է Վահան Նահապետյանի գործիքավորմամբ: Տեսահոլովակը նկարահանվել է Արցախում, ռեժիսորը Արսեն Եսայանն է:

«Ամեն ինչ քանդում են.

Հային իր հողում արմատախիլ են անում,

Հայի լեզուն և մշակույթը բնաջնջում են,

Հայի հավատն ու հույսը սրբապղծում են:

Հայե՛ր, կանգ առեք և հուսացեք Բարձրյալին!

Պահենք ու փայփայենք ՄԵՐԸ, Թանկը, Ամենը, Հայրենիքը։ Ներեք իրար և միաբանվեք, մի խաբվեք թշնամու ծնած պառակտիչ անաստվածներին…

Երգել եմ աշխարհով մեկ ու միշտ երգելու եմ մերը՝ Հայինը, այն, ինչ հոսում է ամեն հայի երակներում։

Հերիք է թրքացնեն մեր ականջները թշնամու ելևէջներով…»,-ինստագրամյան իր էջում, անդրադառնալով իր նոր աշխատանքին, գրել է երգիչը:



© NEWS.am STYLE