Ֆեն շույի 4 կանոն. ինչպես կյանքը սիրով լցնել

21:32   8 դեկտեմբերի, 2022

ՍԻՐՈ ԹԱԼԻՍՄԱՆ ԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ

Չինական փիլիսոփայության համաձայն՝ որոշ առարկաներ եւ պատկերներ տուն են «հրավիրում» այս կամ այն զգացմունքը. դրանք թալիսմաններ կոչենք: Սիրո մագնիս է համարվում, օրինակ, քաջվարդերով նկարը, որը միայնակ կանայք պետք է կախեն ննջարանի մուտքի մոտ, իսկ փյունիկի կամ սիրամարգի պատկերով նկարները՝ հյուրասենյակում: Իսկ ահա միայնակ մարդկանց նկարների եւ սեփական դիմանկարների մուտքը ննջարան արգելված է:

ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ ԵՆՔ ՈՐՈՆՈՒՄ

Ի տարբերություն միայնակ-առարկաների, զույգի խորհրդանիշերը միայն ողջունելի են: Դրանք կարող են լինել ձկների, բադերի, աղավնիների, կարապների կամ պարզապես կնոջ եւ տղամարդու աբստրակտ արձանիկներ: Այդ կերպ դուք էներգիան ուղղում եք հարազատ հոգու որոնմանը, որը կարող է մտնել այդ տուն եւ այդ ննջարան:

ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆՔ ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ

«Սուր անկյունը հարթել» արտահայտությունը ֆեն շույում այլ նշանակություն ունի. ննջարանի ինտերիերում պետք է հնարավորինս քիչ սուր անկյուններ լինեն: Համարվում է, որ դրանք խախտում են Ցի էներգիայի սահուն ընթացքը: Կատարյալ լուծում են ներկառուցված կահույքը կամ կլորացված ուրվագծերով միջավայրը: Եվս մի քանի խորհուրդ. մահճակալը գլխամասով դեպի պատուհանը եւ ոտքերի կողմով դեպի դուռը մի դրեք: Նաեւ անկողինը չպետք է արտացոլվի հայելիում, որքան էլ այն ինտրիգային հնչի:

ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐՄԻՐԸ

Ուշադրություն դարձրեք գույնին. ֆեն շույում ամուր ամուսնությունը մարմնավորում են բեժը, դարչնագույնը, վարդագույնը, կարմիրը: Ինտերերում համարձակորեն օգտագործեք այս գույները: Ի՞նչ կասեք սիրելի կարմիր շրթներկի գույնով մեկ պատը ներկելու գաղափարին: Տուն կրակի էներգիա մտցրեք, որն ուժեղացնում է սեռական ցանկությունը, դրա ֆոնին էլ ստիպեք, որ սիրային իրադարձություններն ավելի արագ զարգանան: Բայց դա արդեն այլ պատմություն է:

 

Աղբյուրը՝ Elle.ru

 



© NEWS.am STYLE