«Էս կյանքը բարդ չի, մենք ենք բարդացնում...»․ Հրաչուհի Ութմազյան

16:16   5 դեկտեմբերի, 2022

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով քնքուշ կերպարում։

318014988_695279942189260_4559074122246973626_n(1).jpg (69 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում Հրաչուհին վերնաշապիկ է կրում, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ «Մի սպասիր, մի շտապեցրու, քոնը քեզ կգա ու կգտնի... Դու ուղղակի ապրիր, սիրուն ապրիր ու շիտակ... Ներսիդ լույսը`վառ, հոգիդ` խաղաղ... Էս կյանքը բարդ չի, մենք ենք բարդացնում...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։

316061593_3358887584399274_336222116361722171_n.jpg (382 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Հրաչուհին շագանակագույն բլուզ էր կրում, որը համադրել էր վանդակավոր պրինտով կիսատաբատի հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում երկարաճիտներն ու կաշվե բաճկոնը։ «Երեկ հասկացա, որ կյանքս կարող էր մի քանի վայրկյանում այլ սցենար ունենալ... Ու ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան կարևոր է ամեն օրն ու ժամն ապրել լիաթոք... Վայելեք ամեն վայրկյանը, սիրեք, շաաատ սիրեք, ժպտացեք, գրկեք ու բաց մի թողեք...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր Հրաչուհին։



© NEWS.am STYLE