Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Մակովեցկին ժամանել է Երեւան (ֆոտո)

21:46   4 դեկտեմբերի, 2022

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ժամանակակից թատրոնի ու կինոյի ամենասիրված դերասաններից մեկը՝ Սերգեյ Մակովեցկին ժամանել է Երեւան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են աղուհացով։

317791894_1292522928208266_2883643169998208747_n.jpg (44 KB)

Դեկտեմբերի 5-ին, ժամը 19։30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում Սերգեյ Մակովեցկին հանդես կգա «Ոչ պատահական հանդիպում» մոնոներկայացմամբ։ Պրոդյուսերը Լեոնիդ Ռոբերմանն է:

318081559_1315194459241587_4204350811104259165_n.jpg (53 KB)

Սերգեյ Մակովեցկին տաղանդավոր դերասան է, որին մեր երկրում ճանաչում են գրեթե բոլորը։ Եվ նա ոչ միայն Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, «Նիկա», «Ոսկե արծիվ», «Ճայ» մրցանակների դափնեկիր, այլ նաեւ ամենասիրված արտիստը, ում անունը միշտ հավաքում է թատերական դահլիճներ եւ բարձրացնում է հեռուստատեսության վարկանիշը՝ նրա մասնակցությամբ ֆիլմերի հեռարձակման ժամանակ։

318163485_1189968288298090_602073690713410947_n.jpg (32 KB)

Դերասանը բացի պետական բարձր շքանշաններից եւ դափնիներից պարգեւատրվել է նաեւ շուրջ 30-ից ավել այլ անվանակարգերում, այդ թվում Մոսկվայի եւ Կոլոմնայի միտրոպոլիտի «Սուրբ Իննոկենտիոսի» շքանշանով՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ձեռամբ։

317721136_637814368137246_7701384220838257135_n.jpg (42 KB)

Մակովեցկին  խաղացել է 30-ից ավել թատրոններում եւ 50-ից ավել ֆիլմերում։



© NEWS.am STYLE