Ոստիկանությունը ձերբակալել է ռեփեր Takeoff-ի սպանության մեջ կասկածվող անձին

10:19   5 դեկտեմբերի, 2022

Ոստիկանությունը ձերբակալել է ռեփեր Takeoff-ի սպանության մեջ մեղադրվող 33-ամյա Պատրիկ Քսավյեր Քլարկին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Նա ձերբակալվել է դեկտեմբերի 1-ին։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալին որոնելիս նրանք հիմնվել են տեսանկարահանող սարքերի տվյալների, ինչպես նաեւ բջջային հեռախոսների աուդիո եւ տեսագրությունների վրա։ Նրանք նաեւ ստիպված են եղել վերականգնել սպանության երեկոյի դեպքերը, բալիստիկ փորձաքննություն անցկացնել եւ հավաքել իրեղեն ապացույցներ։

Ոստիկանությունը կարծում է, որ Takeoff-ը վիճաբանության «անմեղ վկա» է եղել. մասնավոր երեկույթի ժամանակ հրաձգություն է սկսվել, որը հանգեցրել է ռեփերի մահվանը: Բացի Քլարկից, ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել 22-ամյա Քեմերոն Ջոշուային՝ ապօրինի զենք պահելու համար։ Այժմ քննիչները փնտրում են դեպքի վկաներին։



© NEWS.am STYLE