Էմբեր Հերդը հակընդդեմ հայց է ներկայացրել Ջոնի Դեփի դեմ

23:24   5 դեկտեմբերի, 2022

Հաղորդվում է, որ Էմբեր Հերդի փաստաբանները 68 էջանոց նոր բողոք են ներկայացրել Ջոնի Դեփի դեմ:

Ինչպես գրում է The New York Times-ը, Հերդի փաստաբանները մի քանի հայց են ներկայացրել՝ պնդելով, որ դատը տեղի է ունեցել սխալ նահանգում։ Նրանք նաեւ առարկել են որոշ ապացույցներ բացառելու դատավորի որոշումը, ներառյալ այն ժամանակվա թերապեւտների գրառումները, որոնք, ըստ նրանց, փաստագրում են կոպիտ վերաբերմունքի մասին։

Հերդի թիմը խնդրել է բեկանել երդվյալ ատենակալների դատավճիռը․ կամ մերժեն Դեփի պնդումները, կամ նշանակվի բոլորովին նոր դատավարություն:

«Առաջին ատյանի ​​դատարանն անպատշաճ կերպով թույլ չտվեց երդվյալ ատենակալներին լսել մի քանի առանձին գործեր, որոնցում առողջապահության մասնագետին Հերդը հայտնել էր Դեփի կոպիտ վերաբերմունքի մասին»,- գրել են փաստաբանները։



© NEWS.am STYLE