95 տարվա ընթացքում առաջին անգամ Disney-ն Օսվալդ ճագարի մասին մուլտֆիլմ է թողարկել

22:09   5 դեկտեմբերի, 2022

Walt Disney Animation-ը թողարկել է 95 տարվա մեջ առաջին մուլտֆիլմը՝ նվիրված հաջողակ ճագար Օսվալդին՝ Ուոլթ Դիսնեյի առաջին հայտնի հերոսներից մեկին:

Մուլտֆիլմը ստեղծված է Օսվալդի մասին օրիգինալ ստեղծագործությունների ոգով. մեկ րոպեանոց սեւ-սպիտակ էսքիզ է առանց ռեպլիկի։ Մուլտֆիլմում ճագարը կինոթատրոն է գնում, առաջին հայացքից սիրահարվում Օրտենզիա անունով կատվին, որին ցուցադրում են կինոթատրոնում։ Օսվալդն ինչ-որ հնարքների օգնությամբ հայտնվում է էկրանի ներսում։

Disney-ը նկարահանել է 27 մուլտֆիլմ նապաստակի արկածների մասին, սակայն 1928 թվականին ստուդիան հրաժարվեց կերպարից՝ Universal-ի հետ հեղինակային իրավունքի հետ կապված կոնֆլիկտից հետո։ Ուոլթ Դիսնեյը փոխարենը ստեղծեց մուլտհերոսի, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել եւ նապաստակի տեսք ունի՝ Միկի Մաուս մկնիկը: 2006 թվականին Օսվալդի իրավունքները վերադարձան Disney-ին։



© NEWS.am STYLE