«Фонтанка». Պետերբուրգում համերգից հետո Լեպսը ծեծկռտուք է սարքել բարում (ֆոտո)

11:18   5 դեկտեմբերի, 2022

Երգիչ Գրիգորի Լեպսը եւ նրա թիկնապահները վիճաբանել են Սանկտ Պետերբուրգի բնակչի հետ։ Այս մասին հայտնում է «Фонтанка»-ն։

Հրատարակության տվյալներով՝ այս քաղաքում դեկտեմբերի 2-ին կայացած համերգից հետո կատարողը գնացել է Մոսկովսկի պողոտայում գտնվող բար։ Արտիստի եւ հաստատության այցելուներից մեկի միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի։ Դրան մասնակցել են Լեպսն ու նրա թիկնապահները։

1452.jpg (43 KB)

Կռիվը ֆիքսված է հրատարակության տեղադրած կադրերում։

Ըստ «Фонтанка»-յի՝ ոստիկանությունն «արդեն տեղյակ է» կատարվածի մասին։

Ավելի վաղ Լեպսը Սանկտ Պետերբուրգում իր հոբելյանական համերգի ժամանակ նետել էր բարձրախոսը եւ լքել բեմը։



© NEWS.am STYLE