Քանյե Ուեսթն Իլոն Մասկին «գենետիկական հիբրիդ» է անվանել

12:28   5 դեկտեմբերի, 2022

Ռեփեր Քանյե Ուեսթն Instagram-ում գրառում է հրապարակել, որում պնդում է, որ Իլոն Մասկը կլոն է։

«Ես միա՞կն եմ, ով կարծում է, որ Իլոնը կարող է կիսով չափ չինացի լինել: Երբեւէ տեսե՞լ եք նրա մանկության նկարները: Վերցրեք չինացի հանճարին եւ զուգադրեք նրան հարավաֆրիկացի սուպերմոդելի հետ, եւ մենք կստանանք Իլոն»,- գրել է երաժիշտն իր անձնական բլոգում: Նա հիշատակել է նաեւ Բարաք Օբամային եւ հորդորել «չմոռանալ ԱՄՆ նախկին նախագահի մասին»։

317575805_826860935099579_5895821969234499217_n.jpg (111 KB)

«Հավանաբար, գոյություն ունեն 10-ից 30 Իլոններ, եւ նա առաջին գենետիկական հիբրիդն է», - հայտարարել է Ուեսթը:



© NEWS.am STYLE