Քեյթ Ուինսլեթը բողոքել է ավելորդ քաշի պատճառով հոլիվուդյան պրոդյուսերների ճնշումներից

18:20   5 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը Sunday Times-ին տված հարցազրույցում դժգոհել է հոլիվուդյան պրոդյուսերների ճնշումից՝ իբր իր ավելորդ քաշի պատճառով։

Ուինսլեթի խոսքերով՝ դա նախկինում նորմա էր: «Երբ ես երիտասարդ էի, զանգահարում էին իմ գործակալին եւ հարցնում՝ որքա՞ն է նրա քաշը», - հիշել է դերասանուհին: Այժմ իրավիճակը փոխվել է, եւ դերասանուհի կարող ես լինել, եթե ունես «շարժվող դեմք ու մարմին»։

Այժմ Ուինսլեթի դուստրը՝ 22-ամյա Միա Թրեփլթոնը զարգացնում է դերասանական կարիերան։ Դերասանուհին պնդել է, որ երիտասարդ սերնդի համար ավելի դժվար է՝ սոցիալական ցանցերի պատճառով։ «Հիմարությունները, որ արել ես, երբ եղել ես հարբած, կարող են վերադառնալ ու հետապնդել քեզ: Երիտասարդ դերասանների մասին հոգ տանելը դժվար է»,- ասել է նա:



© NEWS.am STYLE