Բեյոնսեի եւ Թեյլոր Սվիֆթի երգերն ընդգրկվել են Rolling Stones-ի տարվա լավագույն թրեքների հնգյակում

11:32   6 դեկտեմբերի, 2022

Բեյոնսեի «Cuff It» եւ Թեյլոր Սվիֆթի «Karma» երգերը ներառված են 2022 թվականի լավագույն 5 երգերի ցանկում՝ ըստ Rolling Stones-ի: Երգերի ամբողջական ցանկը հրապարակվել է լրատվականի պաշտոնական կայքում:

Լավագույն երգերի հնգյակում ընդգրկվել են նաեւ Bad Bunny-ի «Titi Me Preguntó», Սթիվ Լեյսիի «Bad Habit» եւ Ռոզալիայի «Despecha» երգերը։ Ինչ վերաբերում է 2022 թվականի լավագույն երգերի ցանկին, ապա այստեղ ներառված են Հարի Սթայլսի, ռեփ կատարողներ 21 Savage-ի, N95-ի, Քենդրիկ Լամարի, Lizzo-ի եւ փոփ աստղ The Weeknd-ի ստեղծագործությունները։



© NEWS.am STYLE