The Weeknd-ը ձայնագրել է «Ավատար» ֆիլմի նոր մասի սաունդթրեքը

15:21   6 դեկտեմբերի, 2022

The Weeknd-ը ձայնագրել է Ջեյմս Քեմերոնի նոր «Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմի սաունդթրեքը եւ այդ մասին հայտնել սոցիալական ցանցերի իր էջերում՝ կարճ տեսանյութ հրապարակելով ֆիլմի տարբերանշանով՝ նշելով թողարկման ամսաթիվը՝ դեկտեմբերի 16:

View this post on Instagram

A post shared by The Weeknd (@theweeknd)

Երգչի կողմից արված հրապարակումից հետո ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուն հրապարակել է համատեղ լուսանկար, որին կից գրել է. «Ինչպես կասեր Նավին. «Բարի գալուստ Ավատարների ընտանիք»»՝ նկատի ունենալով Պանդորա մոլորակի վրա ապրող ֆիլմի հերոսին:

Վերլուծաբանների կարծիքով ֆիլմը՝ թողարկվելուց հետո առաջին հանգստյան օրերի ընթացքում կինովարձույթում 175 միլիոն ամերիկյան դոլար շահույթ կունենա: Ավելի վաղ Քեմերոնն ասել էր, որ այն 2 միլիարդ դոլար պետք է շահի՝ ֆիլմի ծախսերը հանելու համար:

Հիշեցնենք, որ ֆիլմում գործողությունները տեղի են ունենալու առաջին ֆիլմի դեպքերից 14 տարի անց. Ջեյք Սալին եւ Նեյթիրին Պանդորա մոլորակի վրա իրենց դրախտ են կառուցում եւ ծնողներ դառնում:



© NEWS.am STYLE