Մադոննան աճուրդի է հանել MTV VMA-ի արձանիկը

19:25   6 դեկտեմբերի, 2022

Մադոննան աճուրդի է հանել 1986 թվականին MTV Video Music Awards (MTV VMA)-ի ընթացքում ստացած «MoonMan» արձանիկը: Նմուշի նախնական արժեքը մոտ 60 հազար դոլար է, հայտնում է TMZ-ը:

Երգչուհին այն ժամանակ հաղթել է «Լավագույն կանացի փոփ կատարում» անվանակարգում՝ «True Blue» ալբոմում ներառված «Papa Don't Preach» երգի համար, որը Մադոննայի կարիերայի ընթացքում Միացյալ Նահանգներում առաջատար դարձած 4-րդ թրեքն է: Այն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաեւ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և այլ երկրների վարկանիշային սյունակներում: Երգը անդրադառնում է դեռահասների հղիությանն ու աբորտի խնդիրներին:

Աճուրդի են հանվել նաեւ «In Utero» ձայնասկավառակի գրքույկը, որը ստորագրել են «Նիրվանա» ռոք խմբի անդամները եւ Forrest Gump ֆիլմում Թոմ Հենքսի կրած զինվորական համազգեստը:



© NEWS.am STYLE