Ռեփ կատարող Akon-ը՝ հակասեմական արտահայտություններից հետո աջակցել է Քանյե Ուեսթին

22:22   6 դեկտեմբերի, 2022

Ռեփ կատարող Akon-ն աջակցել է իր գործընկեր Քանյե Ուեսթին այն բանից հետո, երբ արտիստը Twitter-ում հակասեմական արտահայտություններ է արել, գրում է The International News-ը:

«Կողմ եմ, որ մարդիկ իրենց կարծիքն արտահայտեն: Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք յուրահատուկ կարծիք կունենան իրերի վերաբերյալ: Երբ մենք դադարում են բարձրաձայնել մեր կարծիքը, մենք այլոց հնարավորություն չենք տալիս ճանաչաել մեզ, մեր մտածելակերպն ու իմանալ մեր գործողությունների շարժառիթները», - ասել է Akon-ը:

SkyNews-ի հաղորդավար Ալեքս Ջոնսին տված հարցազրույցում ռեփ կատարողն ասել է, որ դրական վերաբերմունք ունի փաստին, որ Ուեսթը բացահայտորեն արտահայտում է իր կարծիքը: Նա ընդգծել է, որ այդ հարցը Ուեսթի հետ կքննարկի, երբ անձամբ հանդիպի հետը: Ռեփ կատարողի խոսքով՝ իրեն հետաքրքիր է, թե Ուեսթն ինչու է այդպես արտահայտվել:

Նախկինում Քանյե Ուեսթը խոստովանել էր, որ իրեն դուր է գալիս Ադոլֆ Հիտլերը:



© NEWS.am STYLE