Ռոզա Լինի «Snap»-ը Spotify-ում 2-րդ ամենաշատ լսված եվրատեսիլյան երգն է (ֆոտո)

12:29   6 դեկտեմբերի, 2022

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «Snap» երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսված 2-րդ երգը Spotify-ում: Այս մասին հրապարակում է արվել «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ինստագրամյան էջում:

View this post on Instagram

A post shared by Eurovision Song Contest (@eurovision)

«Հայաստանի ներկայացուիցչ Ռոզ Լինը նոր ռեկորդ է սահմանել: Նրա «Snap» երգը այժմ երկրորդ ամենաշատ լսված եվրատեսիլյան երգն է Spotify-ում», -գրված է հրապարակված լուսանկարին կից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երգը ընդգրկվել է Spotify-ում ամենաշատ լսելի 5 եվրատեսիլյան երգերի մեջ:

Երգի հեղինակը հենց ինքը՝ Ռոզան է։ 22-ամյա երգչուհին այնտեղ նկարագրել է իր անձնական ապրումներն ու այդ ստեղծագործությամբ կոչ արել չհուսահատվել ու հետեւել երազանքին։



© NEWS.am STYLE