«Այնքան հեքիաթային ու գեղեցիկ էր ամեն բան». Նարե Ղազարյանը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունից լուսանկարներ է հրապարակել

13:37   6 դեկտեմբերի, 2022

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում լուսանկարներ է հրապարակել մրցույթի բացման արարողությունից:

Կադրերում երիտասարդ երգչուհին իր խմբի հետ մոտենում է բեմահարթակին:

«Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ»-իբացման արարողությունը: Այնքան հեքիաթային ու գեղեցիկ էր ամեն բան», - հրապարակմանը կից գրել է Նարեն:

Լուսանկարներն արվել են երեկ Հանրապետության Հրապարակում եւ Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում, որտեղ կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի բացման արարողությունն ու վիճակահանությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վիճակահանությունից պարզ է դարձել, որ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու 15-րդ համարի ներքո, շոուն բացելու է Նիդերլանդները եւ եզրափակելու Ուկրաինան:



© NEWS.am STYLE