«Սկսեցի կարոտել «Մանկական Եվրատեսիլ»-ի իմ օրերը, երբ ինձ համար ամեն բան դեռ նոր էր սկսվում». Մալենա (ֆոտո)

14:24   6 դեկտեմբերի, 2022

Երիտասարդ երգչուհի Մալենան, ով Հայաստան բերեց «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթը, ինստագրամյան իր էջում անդրադարձել է մրցույթի երեկ տեղի ունեցած բացման արարողությանը:

View this post on Instagram

A post shared by (@malenamalenah)

Երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում, կարմիր գորգի վրայով անցնելով, մոտենում է բեմահարթակին:

«Այս տարվա մասնակիցներին հանդիպելուց հետո ես սկսեցի կարոտել «Մանկական Եվրատեսիլ»-ի իմ օրերը, երբ ինձ համար ամեն բան դեռ նոր էր սկսվում...», - գրել է երգչուհին՝ հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին:

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում՝ վիճակահանությունը:



© NEWS.am STYLE