«Պտտենք ու վայելենք հրաշքը». Դալիթան՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունից հրապարակումներ է արել (վիդեո, ֆոտո)

16:30   6 դեկտեմբերի, 2022

«Մանկական Եվրատեսիլ 2011» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Դալիթան իր ինստագրամյան էջում հրապարակումներ է արել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունից:

Երիտասարդ երգչուհին երեկ երեկոյան վարում էր բացման հանդիասավոր արարողությունը, ինչպես նաեւ հանդես էր եկել «Մանկական Եվրատեսիլ»-ի իր երգով, որը կոչվում է Welcome to Armenia:

View this post on Instagram

A post shared by Dalita (@dalita_avanessian)

Հրապարակումներից մեկին կից երգչուհին գրել է «Մանկական Եվրատեսիլի մեկնարկը տրված է: Շնորհակալություն ողջ կազմակերպչական թիմին եւ հրաշալի հանդիսատեսին: Պտտենք ու վայելենք հրաշքը»:

View this post on Instagram

A post shared by Dalita (@dalita_avanessian)

Մեկ այլ հրապարակմամբ երգչուհին ներկայացրել է լուսանկարներ՝ արված Հայաստանի տարբեր տարիների ներկայացուցիչների, գործընկերոջ՝ Համլետ Առաքելյանի եւ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ:

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում՝ վիճակահանությունը:



© NEWS.am STYLE