Բեն Ավետիսյանը երկու ամսական դստեր հետ լուսանկարներ է հրապարակել

20:30   6 դեկտեմբերի, 2022

Դերասան Բեն Ավետիսյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ նա երկու ամսական է դարձել:

317844845_872445310608878_1402003097820946203_n.jpg (99 KB)

317936774_832493054474279_5252102541520903662_n.jpg (104 KB)

Իր ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանը գրկել է դստերը. նրանք երկուսն էլ սեւ հանդերձանքով են, իսկ փոքրիկ Բիանան կրում է բաց գույնի գլխակապ՝ վրան ծաղիկ:

«Պապայի աղջիկը այսօր դարձավ երկու ամսական», - հրապարակումը կարճ մակագրել է դերասանը:

ben.jpg (133 KB)

Ավելի վաղ դերասանը լուսանկար էր հրապարակել դստեր հետ զբոսանքից: «Նոր կարգավիճակ՝ հայրիկ», - գրել էր դերասանը՝ մակագրելով լուսանկարը, որում փոքրիկը չէր երեւում:



© NEWS.am STYLE