«Ուրախ էի միասին աշխատելու համար». Անի Լուպեն անդրադարձել է երեկվա իր ելույթին՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությանը

17:28   6 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Անի Լուպեն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում տեսանյութ է հրապարակել երեկ երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման հանդիսավոր արարողությունից, որի ընթացքում մարմնավորել է ներկայաման գլխավոր հերոսուհուն:

View this post on Instagram

A post shared by Ani Lupe (@lupeani)

Դերասանուհին իր մասնակցության ներկայացումից մի հատված է հրապարակել, որին կից շնորհակալություն է հայտնել իր հետ աշխատած ողջ թիմին. «Ուրախ էի միասին աշխատելու համար, սիրում ու պինդ գրկում եմ ձեզ...»:

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել՝ ներկայանալով ոճային կերպարում:

«Համբերում եմ, հանդուրժում եմ, բայց կա մի սահման, որից այն կողմ համբերությունն ու հանդուրժողականությունը դադարում են առաքինություն լինել», - հրապարակումը մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE