Դերասանուհի Մերի Երեմյանի նոր լուսանկարներն ԱՄՆ-ից

23:05   6 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Մերի Երեմյանը, ով վերջին շրջանում բնակվում եւ սովորում է ԱՄՆ-ում, նոր հրապարակում է արել «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում:

View this post on Instagram

A post shared by ᴍᴀʀʏ ʏᴇʀᴇᴍʏᴀɴ (@maryyeremyan)

Հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ լայն տաբատ եւ տոպ, որոնք համադրել է սեւ անջրանցիկ կիսաբաճկոնի եւ ձմեռային կոշիկների հետ: Իր տեսքն ամբողջացնելու համար դերասանուհին նախապատվությունը տվել է արձակված վարսերին եւ սեւ արեւային ակնոցին:

Ավելի վաղ Մերին շնորհավորել էր դերասանուհի Մարինկա Խաչատրյանի տարեդարձը, ում հետ տարբեր նախագծերի շրջանակում աշխատել է: Հրապարակված տեսանյութերում դերասանուհիների համագործակցությունից եւ նկարահանման հրապարակներից, ինչպես նաեւ միասին անցկացրած ժամանակից կադրեր էին: «Ծնունդդ շնորհավոր սիրունս», - հրապարակումը մակագրել էր դերասանուհին:



© NEWS.am STYLE