«Կյանքն առանց սիրո մեղսալից է... ». Ծովինար Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել

12:37   7 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում եթերային կերպարում է:

317937200_666379164957802_5190524501008928282_n.jpg (114 KB)

Կադրում դերասանուհին կրում է սպիտակ շապիկ, վարսերն արձակված են, դիմահարդարումը մեղմ՝ սակայն արտահայտիչ:

«Կյանքն առանց սիրո համարում եմ մեղսալից ու անբարոյական վիճակ», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր դերասանուհին:

314551770_529497959059137_7151627522549148512_n.jpg (149 KB)

Ավելի վաղ Ծովինարը իր հետեւորդներին ներկայացել էր գրավիչ կերպարով: «Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված կադրում դերասանուհին կրում էր կաշվե բաճկոն։ Նրա մազերը հավաքված էին, վառ ու ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել էր Գուստավ Ֆլոբերին՝ գրելով․ «Կինը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ նրան սիրում են»:



© NEWS.am STYLE