Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել են «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի փորձերը

13:23   7 դեկտեմբերի, 2022

«Armenia in Eurovision» ինստագրամյան պաշտոնական էջը լուսանկարներ է հրապարակել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի փորձերից:

View this post on Instagram

A post shared by Armenia In Junior Eurovision (@armenia_in_eurovision)

«Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրենց առաջին փորձերը սկսեցին «Մանկական եվրատեսիլ 2022-ի» 16 մասնակիցները: Մի քանի կադր փորձերի առաջին օրվանից», - գրված է հրապարակմանը կից մեկնաբանություններում:

Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ 2022-ի» միջազգային երգի մրցույթն անց է կացվելու դեկտեմբերի 11-ին Երեւանում: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում, իսկ վիճակահանությունը Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:



© NEWS.am STYLE