«21:06 -ին առաջին անգամ գրկեցի քեզ». Մարինա Մնացականյանը շնորհավորել է որդու ծննդյան տարեդարձը (ֆոտո)

19:25   7 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Մարինա Մնացականյանը շնորհավորել է որդու ծննդայան տարեդարձը՝ հրապարակելով նրա առաջին լուսանկարը ծննդատնից:

317843921_2025435917667529_8224164375938745885_n.jpg (116 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում արված հրապարակմանը կից դերասանուհին գրել է. «7. 12. 20, 21:05….ու ծնվեցիր դու: 21:06 -ին առաջին անգամ գրկեցի քեզ … Շնորհավոր քո ծնունդը»:

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել իր եւ դերասան Սեյրան Մովսիսյանի հարսանիքից:

Մարինա-Մնացականյան1.jpg (99 KB)

«Հունիսի 28-ը մեզ համար հասարակ օր էր մինչև ... մինչև 2019 թվականի 28-ը հունիսի երբ ես դարձա քո կինը իմ սեր։ Մենք միասին ապրել ենք օրեր, որոնք չենք մոռանա, ունեցել ենք խնդիրներ, որոնք լուծելով ավելի ենք ամրացել, մենք կառուցել ենք մեր երազած կյանքը, մենք ստեղծել ենք մեր ՏԻԵԶԵՐՔԻՆ՝ Միքայելին։ Մենք ամեն օր քնելուց առաջ քննարկում ենք թե ինչ ենք արել այսօր՝ վաղը ավելի լավը դարձնելու համար: Մենք ՄԻԱՍԻՆ ամեն օր քայլում ենք միայն առաջ՝ մենք երկուսով, իսկ մեջտեղում մեր Տիեզերքը», - գրել էր Մարինան։



© NEWS.am STYLE