«Ոչ միայն բեմում, կադրում,հանրության աչքում... ». Արաքսյա Մելիքյանը՝ անմիջականության եւ ջերմության մասին (ֆոտո)

17:30   7 դեկտեմբերի, 2022

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանն իր ինստագրամյան էջում կադրեր է հրապարակել իր խոհանոցից՝ խոսելով անմիջականության եւ ջերմության մասին:

View this post on Instagram

A post shared by Аракся Меликян (@araksya_melikyan)

Դերասանուհու հրապարակած լուսանկարներում տան խոհանոցի պատուհանն է, ծաղիկներ, ընկույզ եւ դդում:

«Ոչ միայն բեմում, կադրում,հանրության աչքում... Այլ նաեւ տանը,խոհանոցում, քո անկյունում` գույներ, ջերմություն եւ անմիջականություն», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին:

314428516_1730061027379269_6961439450107101702_n.jpg (92 KB)

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել՝ ներկայանալով աշնանային կերպարում:

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրած կադրերում դերասանուհին կրում էր սեւ բլուզ, որը համադրել էր բաց երանգի բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Անուն... մարդկայնություն...հարգանք... Երբ փոքր էի չէի ընկալում էս բառերի գինը... պարզվում է մարդիկ գնահատում են... խորապես երախտապարտ լինում, քո տեսածի ու զգացածի համար, քո կատարման ու ապրման համար...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE